Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀՀԿ–ի անդամ Արմեն Կարապետյանը հաղթել է Հայաստանի 38–րդ ընտրատարածքի ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում

30.09.2013, 11:34
ՀՀԿ–ական Արմեն Կարապետյանը հաղթել է նախօրեին Սյունիքի մարզի 38–րդ ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում։
ՀՀԿ–ի անդամ Արմեն Կարապետյանը հաղթել է Հայաստանի 38–րդ ընտրատարածքի  ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ական Արմեն Կարապետյանը հաղթել է նախօրեին Սյունիքի մարզի 38–րդ ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում։

Ինչպես հաղորդվում է ՀՀ ԿԸՀ կայքում, Կարապետյանը հավաքել է 20744 ձայն, իսկ նրա մրցակից` «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության անդամ Սամվել Հայրապետյանը` 3555 ձայն։ Անվավեր է ճանաչվել 1037 քվեաթերթիկ։

Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 25792 ընտրող ցուցակներում գրանցված 50370 մարդուց։

38–րդ ընտրատարածքի պատգամավորի տեղը թափուր էր մնացել խորհրդարանական Վահե Հակոբյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո։–0–