Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Դաշնակցությունը պատրաստ է ապացուցել իր նախընտրական ծրագրի արդյունավետությունը. պատգամավոր

13.04.2012, 19:12
ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ բանավեճի ընթացքում ապացուցել իր նախընտրական ծրագրի արդյունավետությունը, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Դաշնակցությունը պատրաստ է ապացուցել իր նախընտրական ծրագրի արդյունավետությունը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ բանավեճի ընթացքում ապացուցել իր նախընտրական ծրագրի արդյունավետությունը, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Մենք պատրաստ ենք բանավիճել ցանկացած քաղաքական ուժի հետ և ապացուցել, որ մեր կողմից նախընտրական ծրագրում նշված ուղին միակ ճիշտ ճանապարհն է»,- ասաց նա:

Ըստ Մինասյանի, ՀՅԴ-ն միակ քաղաքական ուժն է, որը հստակ և նպատակաուղղված նախընտրական ծրագիր է ներկայացրել:

««Ժառանգություն» կուսակցությունն այդպես էլ ամբողջական ծրագիր չներկայացրեց, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խուսափում է թվերի մասին խոսել, հավանաբար այն պատճառով, որ չկարողացավ կատարել նախորդ նախընտրական ծրագրի խոստումները»,- նշեց նա:

Պատգամավորն ավելացրեց նաև, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցությունն ամեն դեպքում մտադիր է զերծ մնալ մյուս քաղաքական ուժերի և թեկնածուների հասցեին ուղղված անձնական վիրավորանքներից:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին հայտնեց, որ կուսակցության նախընտրական ծրագրի (որը կոալիցիոն ծրագրի հիմքում էր) դրույթների իրականացման կամ չիրականացման պատասխանատվությունն ընկնում է իշխող կոալիցիայի բոլոր անդամների վրա, որի կազմում ժամանակին ընդգրկված էր նաև ՀՅԴ-ն:

«Չի կարելի որևէ չստացված նախագծի ողջ պատասխանատվությունը գցել միայն ՀՀԿ-ի վրա: Եթե խոսքը դրան է հասել, ապա առանց Հայաստանի Հանրապետական կուսակցության մեծ ներդրման անհնար կլիներ որևէ հաջողված նախագիծ իրականացնել»,- ավելացրեց նա: -0-