Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

ԱԺ–ն ՄԻՊ պաշտոնի համար ստացել է երեք թեկնածուի դիմում

09.02.2016, 19:08
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել:
ԱԺ–ն ՄԻՊ պաշտոնի համար ստացել է երեք թեկնածուի դիմում

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել:

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով «Արմենպրես»–­ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

Արման Թաթոյանն այս պահին զբաղեցնում է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Նրա հիմնական ձեռքբերումներն են. ՀՀ քրեական օրենսդրության շրջանակներում խոշտանգման համար քրեական պատասխանատվության համակարգի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, ՀԿ­–ների հետ համագործակցության արդյունքում նախատեսվել է առանձին հանցակազմ մասնավոր սուբյեկտների միջև ուժեղ հոգեկան կամ ֆիզիկական տառապանք պատճառելու համար: Խոշտանգումը դարձել է հանրային հետապնդման գործ:

Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ է: 1994թ. ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան­իրավագետ: 1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է: –0–