ԱԺ–ն վավերացրեց Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը

ԱԺ–ն վավերացրեց Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ միաձայն վավերացրեցին Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի չափով պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը։

Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս նշեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, համաձայնագիրը ստորագրվել է Երևանում 2017 թ.–ի հոկտեմբերի 24–ին և նախատեսում է սպառազինության տրամադրում 2013 թ.–ի համաձայնագրի շրջանակում։

«Համաձայնագրով նախատեսվում է, որ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի պետական արտահանող վարկ 100 մլն դոլարի չափով ռուսական ներքին գներով ռուսական սպառազինության մատակարարման ֆինանսավորման համար», – ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով, վարկը տրամադրվում է տարեկան 3% տոկոսադրույքով 15 տարի մարման ժամկետով (2023–2037թթ.)։ Հայաստանը վարկային միջոցներից պետք է օգտվի 2018–2022 թթ.–ին։

Հայկական կողմը վարկն օգտագործելու է հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար։ Կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր պայմանագրի արժեքի ոչ պակաս քան 10 տոկոսը։

«ԱԺ–ի կողմից համաձայնագրի վավերացումից առաջ Հայաստանն արդեն նախաստորագրել է ավելի քան 100 մլն դոլարի պայմանագրերն, ու փաստաթղթի ընդունումից հետո դրանք անմիջապես կիրականացվեն», – ասաց Զաքարյանը։

2015 թ.–ի հունիսին ստորագրվել էր համաձայնագիր ՌԴ–ի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին` ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար։ Վարկը տրամադրվել է 13 տարով` 3 տարի արտոնյալ ժամկետով և տարեկան 3% տոկոսադրույքով։ Վարկի շրջանակում Հայաստանը ՌԴ–ից գնում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ռազմամթերք, «Իգլա–Ս» զենիթահրթիռային համալիրներ և այլ տեխնիկա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:46 06.12.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×