Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱԺ փոխխոսնակ. ԲՀԿ–ն չունի հստակ պայմանավորվածություններ Փաշինյանի հետ

03.10.2018, 13:29
Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ԲՀԿ–ն չունի հստակ պայմանավորվածություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցում։
ԱԺ փոխխոսնակ. ԲՀԿ–ն չունի հստակ պայմանավորվածություններ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը չորեքշաբթի հայտարարել է, որ ԲՀԿ–ն չունի հստակ պայմանավորվածություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցում։

Նախօրեին` հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին։ Փաշինյանը նաև նշեց, որ նախարարների` աշխատանքից ազատման դիմումների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։

Ավելի ուշ նա գնաց խորհրդարան` բանակցելու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսքով, ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսից ոչ ուշ։

«Վերջնական որոշում և պայմանավորվածություն մեզ մոտ չկա։ Մենք լսել ենք կառավարության ինֆորմացիան։ Ներկայացվեցին փաստարկներ և հակափաստարկներ։ Կառավարությունը մնաց իր կարծիքին։ Կուսակցությունը վարչապետի հետ չունի պայմանավորվածություն սեփական թեկնածուին չառաջադրելու հարցում», – հայտարարեց Մելքումյանը` նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2019 թ.–ի մայիս–հունիսին։–0–