Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ադրբեջանին է փոխանցվել ադրբեջանցի զինծառայողի դին

28.11.2017, 17:08
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին:
Ադրբեջանին է փոխանցվել ադրբեջանցի զինծառայողի դին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանին է փոխանցվել օրերս միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: –0–