Անգելա Մերկելը Փաշինյանին հրավիրել է Գերմանիա
18.01.2019,
21:21
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։ Այս մասին վարչապետը տեղեկացրեց Facebook–յան ուղիղ եթերի ժամանակ։
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 31–փետրվարի 1–ին պաշտոնական այցով կմեկնեմ Գերմանիա», – նշեց Փաշինյանը։–0–