Արցախում 20-ամյա զինվոր է զոհվել հակառակորդի կրակոցից
22.02.2018,
15:56
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արցախում 20-ամյա զինվոր է զոհվել հակառակորդի կրակոցից, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը», - նշվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–