Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ԲՀԿ–ն կողմնորոշվել է ԱԺ փոխխոսնակի թեկնածուի հարցում, այդ թեկնածությունը համաձայնեցված է նաև Փաշինյանի հետ. թերթ

09.01.2019, 10:45
ԲՀԿ–ն կողմնորոշվել է ԱԺ փոխխոսնակի թեկնածուի հարցում։
ԲՀԿ–ն կողմնորոշվել է ԱԺ փոխխոսնակի թեկնածուի հարցում, այդ թեկնածությունը համաձայնեցված է նաև Փաշինյանի հետ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, գրում է «Ժամանակ» թերթը։

Ըստ թերթի աղբյուրի՝ Էնֆիաջյանի թեկնածությունը համաձայնեցված է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Թե ինչու է ընտրվել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, կարելի է միայն ենթադրել. նա համարվում է բացարձակ կառավարելի և հաստատապես իշխանության համար որևէ խնդիր չի առաջացնի՝ ի տարբերություն Միքայել Մելքումյանի, ով երբեմն-երբեմն դուրս էր գալիս թույլատրելիի սահմաններից և հակադրվում իշխանություններին», – նշում են հոդվածի հեղինակները։–0–