Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Բալայան. Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան հարցը

05.06.2018, 16:03
Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ղարաբաղյան հարցը։
Բալայան. Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Այցի շրջանակում, որը տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, Մնացականյանը ռուս գործընկերոջ հետ բանակցություններից բացի մի շարք հանդիպումներ կունենա ռուս խորհրդարանականների, ինչպես նաև Մոսկվայում սովորող հայ ուսանողների հետ։ Լավրովի հետ Մնացականյանը կքննարկի նաև ղարաբաղյան հիմնահարցը», – ասաց Բալայանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշեց, որ Մնացականյան–Լավրով երկկողմ հանդիպման արդյունքում կկազմակերպվի նրանց մամուլի ասուլիսը։–0–