Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+11

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Հադրութի շրջանի ուղղությամբ

04.04.2017, 12:07
Ապրիլի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ:
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Հադրութի շրջանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:

Դիտարկումը կանցկացվի Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։ -0-