Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+16

ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

23.01.2017, 13:21
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Դիտարկումը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): 

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: -0-