Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Արցախում

24.10.2017, 11:14
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը։
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վաղը` հոկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ, հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆառելին (Իռլանդիա)։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–