Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուսով են, որ Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն հունիսին

01.06.2016, 14:08
ԵԱՀԿ Մինսկի խումբը ակնկալում է, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն հունիսին։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուսով են, որ Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն հունիսին

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խումբը ակնկալում է, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն հունիսին, Twitter–ի միկրոբլոգում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Շատ կարևոր բանակցություններ ենք վարել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ (Էլմար Մամեդյարով)` նվիրված ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հարցին։ Հուսով ենք, որ նախագահները հունիսին կհանդիպեն», – նշել է Ուորլիքը։ –0–