Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն այս գիշեր կիրառել է հրաձգային զինատեսակներ և հրթիռային կայանքներ

05.05.2016, 11:36
Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել։
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն այս գիշեր կիրառել է հրաձգային զինատեսակներ և հրթիռային կայանքներ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 մմ ականանետ և TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանքներ:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–