Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

ՀՐԱՏԱՊ. Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել

05.04.2016, 15:49
Ձեռք է բերվել ղարաբաղաադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն:
ՀՐԱՏԱՊ. Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ձեռք է բերվել ղարաբաղաադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Այսօր ժամը 12:00-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին անդորր է տիրում, ինչը կողմերի միջև համաձայագրի ձեռքբերման արդյունք է: Իրավիճակը համեմատաբար հանգիստ է», - ասել է Բաբայանը:

«Ինչ վերաբերում է զինադադարի համաձայնագրին, որը ձեռք է բերվել հակամարտության երեք կողմերի` Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև, ապա այն գործում է 1994 թ.-ից: Հարկավոր է միայն հետևել նրա կետին, տառին և ոգուն», - ասաց Բաբայանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 29 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), 3 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք, 5 միավոր այլ զրահատեխնիկա։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա։ -0–