Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով

08.12.2017, 17:27
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան խնդրի կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի, հայտարարել է ՌԴ–ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով ԵԱՀԿ ԱԳՆԽ երրորդ լիագումար նիստի արդյունքները։

«Սակայն մենք դրական ենք համարում այն փաստը, որ այս տարի երկխոսություններ են կայացել նախագահների ու մեկ անգամ չէ ԱԳ նախարարների մակարդակում։ Մենք կշարունակենք աշխատել համանախագահների միասնական մոտեցմամբ։ Այն պարունակում է կարգավորման սկզբունքներ, որոնք կողմերը ընդունել են, սակայն դեռ չեն տեղափոխել գործնական քայլերի ոլորտ», – ասել է նախարարը։

Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։ –0–