Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը. ՌԴ նախագահի օգնական

04.12.2018, 18:57
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը։
ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը. ՌԴ նախագահի օգնական

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6–ին, հետաձգվել է` հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, որը պատրաստվում է ընտրությունների։

Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որը, վկայակոչելով նախընտրական քարոզարշավը, որն էլ ավարտվում է դեկտեմբերի 9–ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստը չանցկացնել դեկտեմբերի 6–ին», – նշել է նա։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով, այսպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու է Վալերի Սեմերիկովը։ Խոսելով նոր գլխավոր քարտուղարի թեկնածության մասին` Ուշակովը նշել է, որ «կան մի քանի տարբերակներ»։

Ուշակովը նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ ՀԱՊԿ նոր գագաթնաժողովը դժվար թե կայանա։–0–