Рейтинг@Mail.ru
USD
382.28
EUR
443.94
RUB
4.7553
GEL
141.32
2025 թ. նոյեմբերի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու հարցը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. քաղաքագետ

30.07.2018, 20:57
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխելու հարցը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է անկախ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործից։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու հարցը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխելու հարցը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է անկախ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործից, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը հիշեցրեց, որ, չնայած ՀԱՊԿ-ի կանոնակարգում գլխավոր քարտուղարի ռոտացիոն փոխելու դրույթի առկայությանը, այդ պաշտոնը բավականին երկար ժամանակ զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչը, և միայն 2017 թ.–ից Հայաստանն իրավունք ստացավ նշանակել իր ներկայացուցչին։

Նա նշեց, որ Յուրի Խաչատուրովի թեկնածությունն այդ պաշտոնին առաջարկել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա, իհարկե, կարող է հետ կանչվել։

«Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է փոխարինել իր թեկնածուին այդ պաշտոնում, քանի որ Հայաստանում փոխվել է իշխանությունը, որը չի ուզում մինչև 2020 թ.–ը տեսնել Խաչատուրովին այդ պաշտոնում», – ասաց Գրիգորյանը։

Նա կարծում է նաև, որ Խաչատուրովի նկատմամբ անհրաժեշտ է ստուգումներ անցկացնել ոչ միայն 2008 թ.–ի մարտի 1–2 դեպքերի նրա մասնակից լինելու վերաբերյալ, այլ նաև 2016 թ.–ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական բանակի բացթողումների տեսանկյունից։–0–