ՀՀԿ–ից նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանն աշխատակազմ է հավաքում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀԿ–ից նախագահի պաշտոնին առաջադրված, Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի երևանյան գրասենյակ, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կսկսի առաջիկա օրերին։
Ինչպես հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատնից թերթին հայտնել են, որ Սարգսյանը ներկայումս գտնվում է արձակուրդում։ Նա Լոնդոն է վերադարձել հունվարի 22-ին, որտեղ նախապես պլանավորված հանդիպումներ ուներ:
«Սարգսյանը Հայաստան կվերադառնա, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա վերջին: ՀՀԿ–ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը, ով Արմեն Սարգսյանի հետ աշխատել է դեռևս 1996թ.-ին՝ նրա վարչապետության օրոք», – նշվում է հոդվածում։–0–