ՀՀ ԱԳՆ մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հնարավոր հանդիպման լուրերը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտնեց, որ մտադրություն կա կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
«Այդ հարցը քննարկվում է։ Մեք կարող ենք պնդել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի աշխատանքների ու մի շարք երկկողմանի հանդիպումներ կանցկացնի», – ասաց Բալայանը։
Ըստ նրա, հանդիպումների թվում, հնարավոր է, ներառվի նաև հանդիպումը նախագահ Թրամպի հետ։ «Դեռ չեմ կարող ասել, որ հանդիպման վերաբերյալ վերջնական համաձայնություն կա», – ասաց Բալայնը։
Հուլիսի 24–ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչով դիմելու համար։ Համանախագահները մտադիր են նամակով դիմել ԱՄՆ նախագահին ՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց կարծիքով, այդ հանդիպումը կարող է հանգեցնել ամերիկա-հայկական երկկողմ հարաբերությունների և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրման ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրի ու ներդրումների աճին:–0–