Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ ԱԳՆ–ն, ամենայն հավանականությամբ, նոր ղեկավար կունենա

11.08.2016, 11:30
Առաջիկայում նոր կադրային փոփոխություններ են սպասվում։
ՀՀ ԱԳՆ–ն, ամենայն հավանականությամբ, նոր ղեկավար կունենա

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում նոր կադրային փոփոխություններ են սպասվում, գրում է «Հրապարակը»։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է արտաքին քաղաքական ոլորտը վստահել իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որի՝ ԱԳ նախարար նշանակվելու մասին վաղուցվանից էին խոսում։

Էդուարդ Նալբանդյանը, ըստ այդմ, կվերադառնա իր երազանքների երկիր՝ Ֆրանսիա, որտեղ կփոխարինի դեսպան Վիգեն Չիթեչյանին, որը պատվով կատարեց տեղապահի դերը, գրում է թերթը։

Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը,  «Հրապարակի» տեղեկություններով, կզբաղեցնի ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի երկարամյա ղեկավարը։

«Այս պարագայում ՀՀ անվտանգության խորհուրդը կմտնի նախագահի աշխատակազմի մեջ, և նախկին կոնֆիգուրացիան կվերականգնվի, իսկ Արմեն Գևորգյանը կհամատեղի աշխատակազմի ղեկավարի և անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները»,–գրում են հոդվածի հեղինակները։ –0–