ՀՀ ԱԺ–ն պաշտոնապես ընդունել է Օմբուդսմենի հրաժարականը

ՀՀ ԱԺ–ն պաշտոնապես ընդունել է Օմբուդսմենի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն պաշտոնապես ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Նոր Օմբուդսմենին կընտրեն մեկ ամսվա ընթացքում, երկուշաբթի ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հինգերորդ գումարման խորհրդանի 9–րդ նստաշրջանի բացումից հետո։

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, գործող կարգի համաձայն, 2016 թ.–ի հունվարի 13–ին և 18–ին խորհրդարան էր ներկայացրել հրաժարականի երկու դիմում։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն` Օմբուդսմենի լիազորությունները դադարեցվում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը):

Խոսնակը նշեց, որ Օմբուդսմենը ներկայացրել է հրաժարականի դիմում և, օրենքի համաձայն, կրկնել է այն։

«Կանոնակարգի համաձայն` հայտարարում եմ Օմբուդսմենի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին, և, օրենքի համաձայն, մեկ ամսվա ընթացքում կընտրվի նոր թեկնածություն», – ասաց Սահակյանը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը» , – նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook–յան էջում։

Մինչև նոր Օմբուդսմենի նշանակումը նրա պարտականությունները կատարում է Օմբուդսմենի տեղակալը։ 

Անդրեասյանն ԱԺ–ի կողմից Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2011 թ.–ի մարտի 2–ին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:08 01.02.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×