Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների կողմից հայկական տանկի ոչնչացման մասին տեղեկատվությունը

24.04.2016, 12:04
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե իբր ադրբեջանցիները հայկական տանկ են ոչնչացրել։                      
ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների կողմից հայկական տանկի ոչնչացման մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե իբր ադրբեջանցիները հայկական տանկ են ոչնչացրել։                      

Կիրակի նման ապատեղեկատվություն են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները։

«Գիշերը սահմաններում կրակոցները, այդ թվում նաև հրետանային միջոցներով, շարունակվել են, սակայն լարման աստիճանը բարձր չի եղել։ Աննախադեպության մասին բոլոր լուրերը ապատեղեկատվություն են։ Ադրբեջանական կողմի տեղեկությունները տանկ խփելու մասին դասվում են այդ շարքին։ Դեռ շատ են խոսելու հորինված հաղթանակների մասին», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-