Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

03.06.2016, 20:57
Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում:
ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները», – նշվում է հաղորդագրության մեջ։  

Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման հրամանատարության և անձնակազմի գործողություններն ու պատրաստվածությունը, ուսումնական թիրախների խոցման արդյունավետությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խրախուսել է ուսումնական խնդիրների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին, հորդորել այսուհետ ևս պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած բնույթի առաջադրանք կատարելուն:–0–