Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար. մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկությունը

19.02.2016, 13:55
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դատապարտել է  փետրվարի 17-ին անկարայում իրականացված ահաբեկությունը:
  Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար. մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկությունը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դատապարտել է  փետրվարի 17-ին անկարայում իրականացված ահաբեկությունը, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Ականապատված ավտոմեքենայի պայթունը տեղի է ունեցել  չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի շենքից ոչ հեռու: Զոհվել են 28 մարդ, այդ թվում 27 զինվորական, 61 մարդ վիրավորվել է:

«Մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկչական ակտը և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին»,-իր միկրոբլոկում գրել է Բալայանը:-0-