Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարի կենսագրությունը

27.09.2016, 19:42
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանի կենսագրությունը ներկայացված է ՀՀ կառավարության կայքում։
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարի կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանի կենսագրությունը ներկայացված է ՀՀ կառավարության կայքում։

Սուրեն Կարայանը ծնվել է 1973 թ.–ի ապրիլի 26–ին Իջևանի Աչաջուր գյուղում։

1995 թ.–ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, զինապարտ է, լեյտենանտ:

1997-1998թթ.-ին աշխատել է  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ (պայմանագրային հիմունքներով), 1998-1999թթ.-ին եղել է  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ։

Կարայանը 1999-2000թթ.-ին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետ։ 2000-2001թթ.-ին նա զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալի, հարկային քաղաքականության վարչության պետի պաշտոնը։

2001-2002թթ.- ին Կարայանը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2002-2006թթ.-ին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի պաշտոնը, 2006-2008թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։

Կարայանը 2008-2015թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, 2015-2016թթ.-ին` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Սուրեն Կարայանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի»¸ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով, արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:

Անկուսակցական է, ամուսնացած է, ունի 2 երեխա:

2016թ. սեպտեմբերի 27-ից զբաղեցնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ –0–