Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ կառավարությունը հաստատել է Արագածոտնի և Շիրակի մարզպետների թեկնածությունները

03.03.2016, 12:57
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է երկու նոր մարզպետների թեկնածությունները, որոնք նշանակվում են ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև ձեռք բերված քաղաքական համաձայնության շրջանակում։
ՀՀ կառավարությունը հաստատել է Արագածոտնի և Շիրակի մարզպետների թեկնածությունները

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է երկու նոր մարզպետների թեկնածությունները, որոնք նշանակվում են ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև ձեռք բերված քաղաքական համաձայնության շրջանակում։

Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Արագածոտնի մարզպետ է նշանակվում Գաբրիել Գյոզալյանը, ով փորձառու քաղաքական գործիչ է։

Լոքյանի խոսքով` Շիրակի մարզպետ է նշանակվում Հովսեփ Սիմոնյանը, ով մարզպետարաններում աշխատանքի հարուստ փորձ ունի և տեղյակ է սոցիալական ու տնտեսական գործընթացներից։

Լոքյանը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրական արդյունքների։

«Շնորհավորում ենք և մաղթում արդյունավետ աշխատանք նոր պաշտոններում», – ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ –0–