Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

ՀՀ նախագահ. ՀԱՊԿ–ը ստեղծում է Ճգնաժամային արձագանքման կենտրոն

14.10.2016, 20:44
ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշում են ընդունել Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման մասին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպության գագաթնաժողովից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
ՀՀ նախագահ. ՀԱՊԿ–ը ստեղծում է Ճգնաժամային արձագանքման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները որոշում են ընդունել Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման մասին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպության գագաթնաժողովից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` կենտրոնը ստեղծվում է առցանց ռեժիմով տեղեկատվության փոխանակման և որոշումներ ընդունելու նպատակով։

«Որոշում է ընդունվել ստեղծել ՀԱՊԿ ճգնաժամային կառավարման կենտրոն, որը կկատարի կանոնադրական մարմնի կողմից համապատասխան որոշումների ընդունման տեղեկատվական–վերլուծական և կազմակերպչական–տեխնիկական գործառույթները, ինչպես նաև առցանց ռեժիմով կապահովի տեղեկատվության փոխանակում», – նշեց Սարգսյանը։ –0–