Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ նախագահը Հովհաննես Հովսեփյանին Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել

23.05.2017, 17:03
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
ՀՀ նախագահը Հովհաննես Հովսեփյանին Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել Հովհաննես Հովսեփյանը։   

Հովսեփյանն ավելի վաղ զբաղեցրել է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը (2008 թ.–ի մայիսի 24–ից մինչև 2016 թ.–ի մարտի 3–ը), ինչից հետո նշանակվել է ՊԵԿ նախագահ։ Նոր կառավարության ձևավորումից հետո (2016 թ.–ի սեպտեմբերին) Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։–0–