Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի լիազորությունները վաղաժամ չեն դադարեցվի

24.01.2017, 19:35
ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց, որ կշարունակի աշխատանքն իր պաշտոնում ԱՄՆ-ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո:
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի լիազորությունները վաղաժամ չեն դադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց, որ կշարունակի աշխատանքն իր պաշտոնում ԱՄՆ-ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո:

«Որպես դեսպանի` ինձ ցանկացած պահի կարող են ասել, որ ես այլևս չեմ կատարելու իմ լիազորությունները, ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպան ծառայում է երկրի նախագահին, սակայն այս պահին ինձնից չեն պահանջել վաղաժամ դադարեցնել լիազորությունները, ինչի կապակցությամբ ես շատ ուրախ եմ», - հայտարարեց Միլսը:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը հրահանգ է տվել, համաձայն որի Բարաք Օբամայի աշխատակազմի կողմից նշանակված բոլոր դեսպանները պետք է լքեն իրենց պաշտոնները մինչ հունվարի 20-ը երկրի ղեկավարի երդմնակալությունը։

Սովորաբար, «քաղաքական» դեսպանները, ովքեր նշանակվում են նախագահի հետ իրենց սերտ կապերի շնորհիվ, գրեթե միշտ լքում են իրենց պաշտոնները ընտրություններից հետո, սակայն պրոֆեսիոնալ դիվանագետներն ավելի հաճախ մնում են դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում: Ավելի վաղ պաշտոնը ստանձնող նախագահները թույլատրում էին որոշ դեսպաններին մնալ իրենց պաշտոններում ևս մի քանի շաբաթ կամ ամիս: -0-