ՀՀ վարչապետը մի շարք նշանակումներ է կատարել
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք պաշտոնյաներին աշխատանքից ազատելու մասին` միաժամանակ կատարելով նշանակումներ։
Ինչպես նշվում է կառավարության կայքում, Հովհաննես Սահակյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։
Հայկ Հարությունյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Մանուկ Մկրտչյանը` Կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Բացի այդ, Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար, Արա Նազարյանն ու Արամ Թանքարյանը` ԱԻ փոխնախարարներ։
Վաչե Տերտերյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ։
Կարեն Իսախանյանն ու Դավիթ Գևորգյանը նշանակվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ։
Լուսինե Առաքելյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ։–0–