Рейтинг@Mail.ru
USD
368.42
EUR
424.9
RUB
5.0964
GEL
138.76
2026 թ. հունիսի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Հակառակորդը հանգստյան օրերին 110 անգամ հրետակոծել են Ղարաբաղի հետ սահմանը

05.09.2016, 10:32
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ:
Հակառակորդը հանգստյան օրերին 110 անգամ հրետակոծել են Ղարաբաղի հետ սահմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Գերատեսչության տվյալներով, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-