Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն և Եվրոպան. Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում: Այս մասին կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, սակայն մեկ բան է, եթե պատերազմը հայտարարված է մեզ, որպես քաղաքական թիմին, այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր նաև պարտվել այդ պատերազմում: Սակայն խաղադրույքն ավելի բարձր է, և դրա վրա դրված է բոորովին այլ բան…Ես համոզված եմ, որ չափազանցություն չեմ անի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Այո, ոչ թե ԱՄՆ, այո, ոչ թե Եվրոպան։ Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում», - ասաց նա:
Ըստ նրա, Հայաստանում հենց ժողովրդավորության հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի ժողովրդավարության հաջողությունը ամբողջ աշխարհում:
«Վերլուծելով գործընթացները, այդ թվում` եվրոպական, մենք հասկանում ենք, որ ամեն տեղ չէ, որ ժողովրդավորությունն ամուր է, ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները, ազատությունները խոցելի չեն», - ասաց ԱԺ նախագահը:
Մյուս կողմից, ըստ նրա, խաղադրույքի վրա դրված են հայերի ազգային շահերը` ազգի, որն իր սկիզբն է վերցնում Բաբելոնից և քիչ ազգերի հետ միասին կդիմավորի մոլորակի մայրամուտը:
«Երբ պատերազմ են հայտարարում, այն հայտարարում են ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական ուժին կամ կուսակցությանը: Պատերազմ են հայտարարում վերը նշված երազանքին: Հենց այստեղ մենք պետք է հասկանանք, որ իրավունք չունենք պարտվել այդ պատերազմում», - ընդգծեց Միրզոյանը:-0-