Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանն ու Հունաստանը կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում

11.02.2016, 13:08
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկին։
Հայաստանն ու Հունաստանը կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկին։

Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, համաձայնագրով նախատեսված է, որ կողմերն աջակցություն կցուցաբերեն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում` սպառազինության և հանդերձանքի, ռազմամթերքի և պահեստամասերի ապահովման մասով։

Համաձայնագրով նաև նախատեսվում է ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրություն, ռազմատեխնիկական նշանակության ծառայությունների տրամադրում, ինչպես նաև կադրերի վերապատրաստում։

Համաձայնագրի իրականացման համար նախատեսվում է ստեղծել ռազմատեխնիկական համագործակցության հայ–հունական միջգերատեսչական հանձնաժողով։ –0–