Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի, իսկ արդեն ստորագրված 100 մլն դոլարի պայմանագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական համաձայնեցումներն ավարտելուց հետո, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը։ Մոտ օրերս սպասում ենք նոր մատակարարումների և մինչև տարվա վերջ կփակենք բոլոր հարցերը», – ասել է նախագահը։
2015 թվականի հունիսին համաձայնագիր էր ստորագրվել ռուսական ռազմական արտադրանք ձեռք բերելու համա Ռուսաստանի կողմից Հայաստանին պետական արտահանման 200 մլն դոլարի վարկ տրամադրելու վերաբերյալ։ Վարկը տրամադրվել է 13 տարի ժամանակով երեք տարի արտոնյալ ժամանակահատվածով, տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%:
«Մենք արդեն Երևանում նոր պայմանագիր ենք ստորագրել, որը դեռ պետք է անցնի ռուսական և հայկական բոլոր ատյաններով, ինչից հետո վավերացման ընթացակարգը։ Միայն դրանից հետո այդ ծրագիրը իրականացնելու նպատակով աշխատանք կսկսենք ռուսական կողմի համապատասխան արտադրողների հետ։ Ցավոք, դա այնքան էլ արագ չի ստացվի», – նշել է Սարգսյանը։