Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում ռուս սահմանապահները ուժեղացրել են Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը

16.07.2016, 16:47
ՀՀ–ում ռուս սահմանապահները ուժեղացրել են Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը հարևան երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Հայաստանում ռուս սահմանապահները ուժեղացրել են Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ռուս սահմանապահները ուժեղացրել են Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը հարևան երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի առկայությունն երկրում հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է համարում։ Ռուս սահմանապահների երկրում գտնվելու հիմքը Երևանում 1992 թ.–ի սեպտեմբերի 30–ին կնքած հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ, որոնք գտնվում են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև Երևանի « Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների (շուրջ 4,5 հազար մարդ) կացության հարցն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից` գրեթե հավասար պայմաններով։

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը մի խումբ զինվորականներ փորձել են պետական հեղաշրջում կազմակերպել Թուրքիայում։ Խռովարարները վերահսկողության տակ են առել Անկարայի և Ստամբուլի մի շարք ռազմական օբյեկտներ, սակայն մի քանի ժամ անց խռովությունը ճնշվել է։ –0–