Рейтинг@Mail.ru
USD
367.87
EUR
426.69
RUB
5.1458
GEL
137.57
2026 թ. մայիսի 21, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայտնի են դարձել պայմանագրային զինծառայողի սպանության և ժամկետային զինծառայողին վիրավորելու մանրամասները

08.02.2017, 17:16
Հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
Հայտնի են դարձել պայմանագրային զինծառայողի սպանության և ժամկետային զինծառայողին վիրավորելու մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմանում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Մեկ ժամ անց՝ ժամը 12:00-ի սահմանում, N զորամասի պահպանության շրջանի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Վերջինս տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ։

Կատարվում է նախաքննություն: -0-