Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին կայցելի Հայաստան

07.11.2016, 14:54
Նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին, հաղորդում է  ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Ջենտիլոնիին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախատեսված է Պաոլո Ջենտիլոնիի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։

«Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսով:–0–