Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ԿԸՀ–ն հրապարակել է ավելի քան քառորդ ընտրատեղամասերի նախնական տվյալները

10.12.2018, 02:03
ԿԸՀ–ն հրապարակել է ավելի քան քառորդ ընտրատեղամասերի նախնական տվյալները։
ԿԸՀ–ն հրապարակել է ավելի քան քառորդ ընտրատեղամասերի նախնական տվյալները

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԸՀ–ն ամփոփել է 2010 ընտրատեղամասերից 520–ի նախնական արդյունքները։ 

ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, ընտրություններում առաջատարն «Իմ քայլը» դաշինքն է, որը հավաքել է ձայների 70,23%–ը։ Առաջատարների եռյակում են նաև ԲՀԿ–ն` 8,97% և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 5,98%։

Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 3,94%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 0,58%, ՀՅ Դաշնակցություն՝ 5,00%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 0,45%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,34%, «Մենք» կուսակցությունների դաշինք` 2,03%, «Օրինաց երկիր»` 0,98%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,51%:

ԿԸՀ–ի տվյալներով, ռեգիստրում ներառված ընտրողների ընդհանուր թիվն է 2 592 481։ Ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,63%–ը։

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։-0-