Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Կարեն Կարապետյանը կփոխարինի Հայաստանի վարչապետին` օրենսդրությանը հապատասխան

23.04.2018, 18:49
Հայաստանի կառավարությունը երկուշաբթի արտահերթ նիստ անցկացրեց` առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։
Կարեն Կարապետյանը կփոխարինի Հայաստանի վարչապետին` օրենսդրությանը հապատասխան

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը երկուշաբթի արտահերթ նիստ անցկացրեց` առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։

Երկուշաբթի Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

Ինչպես հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7–րդ հոդվածի 14–րդ մասին համապատասխան և հաշվի ռնելով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, արձանագրվել է վարչապետի` իր լիազորությունները կատարելու անհնարինությունը։

Ավելի վաղ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից: Նա ասել է մասնավորապես. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»։

Վարչապետի` 2018 թվականի ապրիլի 21–ի «Վարչապետի փոխարինման կարգի մասին` վերջինիս կողմից պարտավորությունների կատարման անհնարինության դեպքում» որոշման ներդիրի 5–րդ կետին համապատասխան վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը։ -0-