ԼՂՀ վարչապետ. Երևանն ու Ստեփանակերտը պետք է ակտիվացնեն համատեղ աշխատանքն անվտանգության հարցերի շուրջ

ԼՂՀ վարչապետ. Երևանն ու Ստեփանակերտը պետք է ակտիվացնեն համատեղ աշխատանքն անվտանգության հարցերի շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է  ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին։

Հանդիպման ժամանակ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ ըստ առանձին գերատեսչությունների՝ երկու հայկական հանրապետությունների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն համակարգված մոտեցման առումով պետք է ակտիվացնել համատեղ աշխատանքը, հաղորդում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպման ժամանակ Արցախի վարչապետը շնորհավորել է Արմեն Գևորգյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Արմեն Գևորգյանի արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ տարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններում նրա ձեռք բերած գիտելիքներն ու փորձը լավագույնս կնպաստեն ինչպես նոր աշխատանքում, այնպես էլ համագործակցության հարցում լուրջ հաջողություններ ունենալու գործին:

Արցախի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում համակարգված մոտեցում ցուցաբերելու և տարբեր իրավիճակներում համաձայնեցված որոշումներ կայացնելու առումով շատ անելիքներ կան:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ փոխգործակցության ակտիվացման առումով, իսկապես, անելիքներ շատ կան։

Գևորգյանը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերն առաջնահերթ կերպով աշխատանքային ընթացք կստանան:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:26 22.06.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×