Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

29.01.2014, 14:36
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն:

«Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության համաձայն` փաստաթղթում կոչ է արվում միջազգային հանրությանը` պատշաճ կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։

Խորհրդի անդամները նշում են, որ ԼՂՀ–ն նպաստում է կայունությանը կովկասյան տարածաշրջանում ազատ և արդար ընտրությունների անցկացման միջոցով։

Բանաձևում նշվում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարի մասին, որը ոգեշնչել է տարածաշրջանի այլ ժողովուրդներին։

Բանաձևի օրինագիծը ներկայացրել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Գրիգորյանը։
Նմանատիպ փաստաթղթեր են ընդունվել Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Մենում, Լուիզիանայում, Մերիլենդում, Ֆրեզնոյում և ԱՄՆ–ի այլ նահանգներում ու քաղաքներում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային
Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-