Լատվիան վավերացրեց Հայաստան-ԵՄ գործընկերության մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լատվիայի Սեյմը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց «Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարԱրմեն Աշոտյանը:
«Լատվիան դարձավ ԵՄ անդամ երկրորդ երկիրն Էստոնիայից հետո, որը վավերացրեց տվյալ համաձայնագիրը», - նշեց Աշոտյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 18-ին օրենք Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր։
ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵՄ 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից։
Փաստաթղթի դրույթները համապատասխանում են Հայաստանի պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում և նպատակաուղղված է դրանց հետագա կարգավորմանը։
ԵՄ–ն արդեն ավարտել է ներքին ընթացակարգերը, որպեսզի համաձայնագրի որոշ դրույթներ կարողանան ուժի մեջ մտնել Հայաստանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո:-0-