Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Լավրովը նշել է 2019 թ.-ին Ղարաբաղյան հարցում առաջընթացի հասնելու պայմանը

16.01.2019, 16:58
Ռուսաստանը հույս ունի առաջընթաց գրանցել այս տարի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում` Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի առկայության դեպքում:
 Լավրովը նշել է 2019 թ.-ին Ղարաբաղյան հարցում առաջընթացի հասնելու պայմանը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը հույս ունի առաջընթաց գրանցել այս տարի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում` Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի առկայության դեպքում: Չորեքշաբթի 2018 թ.-ի արդյունքներով ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍը:

«Այս ամիս նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական շփումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեավարների հետ: Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք նույնպես կկարողանանք աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որն իր էության հին հակամարտություն է, սակայն որը հեշտ լուծվում է Երևանի և Բաքվի կողմից բարի կամքի առկայության և միջազգային հանրության աջակցության դեպքում, այդ թվում` ի դեմս համանախագահների, - ասել է նա:

«Կարծում եմ, որ լուծում գտնելու պատրաստակամության վերաբերյալ Բաքվի հնչեցրած հայտարարությունները նույնպես արժանի են աջակցության, - շարունակել է Լավրովը: - Հույս ունենք, որ մեր հայ բարեկամները նույն պատրաստակամությունը կհայտնեն»:

Հիշեցնենք, որ Փարիզում այսօր անցկացվում է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։-0-