Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Լևոն Տեր–Պետրոսյանն Արցախի մասին հարցին հարցով է պատասխանել

09.12.2018, 17:36
Լևոն Տեր–Պետրոսյանը Արցախի մասին հարցին հարցով է պատասխանել։
Լևոն Տեր–Պետրոսյանն Արցախի մասին հարցին հարցով է պատասխանել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում: 

Տեր-Պետրոսյանի ընտրության պահին որոշակի տեխնիկական խնդիրներ առաջացամ,  նույնականացման սարքը չճանաչեց նրա մատնահետքերը: Տեր Պետրոսյանին քվեաթերթիկ տվեցին միայն երկու ձեռքերի մատների մատնահետքերի սկանավորման մի քանի փորձից հետո: 

ՀՀ առաջին նախագահն ընտրական հանձնաժողովի նախագահից ճշտեց քվեարկության կարգը, ինչից հետո բավականին երկար մնաց քվեարկության խցիկում:

Ընտրություն կատարելուց հետո նա ասաց միայն, որ քվեարկել է հանուն խաղաղության` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Միայն այն հարցին, թե մտահո՞գ է նա, արդյոք, Ղարաբաղում տիրող իրավիճակով, Տեր-Պետրոսյանն ասաց. «Հայերի մեջ կա ՞ ն մարդիկ, ովքեր մտահոգված չեն այդ հարցով»:-0-