Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Լուկաշենկոն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին. «Փաշինյանն ընկղմեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ»

14.12.2018, 16:16
Ռուս լրագրողները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեմային։
Լուկաշենկոն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին. «Փաշինյանն ընկղմեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ»

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուս լրագրողները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեմային, հայտնում է БЕЛТА–ի թղթակիցը։

Լուկաշենկոն դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն տնտեսական միության կուլուարներում ասել է լրագրողներին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին։ Հայաստանը պաշտոնապես հերքել է այդ հայտարարությունը։
Ինչպես նշել է Լուկաշենկոն, նոր գլխավոր քարտուղարի նշանակման ձգձգումը Բելառուսը չի ստեղծել։

«Սա խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ–ի ղեկավարին»,– կարծիք է հայտնել Լուկաշենկոն` մեկնաբանելով ստեղծված իրավիճակը։ Նա նաև մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքը։

«Չէ՞ որ խնդիրը մենք չենք ստեղծել, այլ նա։ Եթե ստեղծել է, խնդիր է ծագել, նստեցրել են կազմակերպության նախկին ղեկավարին, եթե իմաստուն մարդ ես, ապա լուռ կլուծեիք այդ հարցը, նոր պաշտոնյա կընտրեիք, այդքան էլ մեծ դեր չի նա այնտեղ խաղում, և այս խնդիրը չէր լինի։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը մեզ ընկղմեց ներքաղաքական խնդիրների մեջ։ Այն, ինչ կատարվել է Հայաստանի ներսում, դա մենք չենք այնտեղ մտել, դա մեզ են այդտեղ ներքաշել, որ այնտեղ ընտրություններ են և այլն»,– ասել է Լուկաշենկոն։

Նա պարզաբանել է իր դիրքորոշումը։

«Քանի որ մենք հաջորդը պետք է Հայաստանից վերցնեինք այդ էստաֆետը, անհարմար էի զգում այդ թեմայով խոսել, կարծես թե առաջ եմ ընկնում, որ մեր մարդը լինի։ Ոչ, Նուրսուլթան Նազարբաևը, իսկ հետո Վլադիմիր Պուտինը և մյուսներն արտահայտվեցին, որ այդ կապակցությամբ նախագահությունն անցնի և ղեկավար ընտրվի հաջորդը` դա Բելառուսն է։ Ես ասացի` լավ, մենք դրան պատրաստ ենք, ընդամենը մեկ տարի հետո ըստ կանոնադրության մենք պետք է առաջարկեինք մեր մարդուն, թող լինի»,– ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, հետո Նազարբաևը պատասխանել է լրագրողներին, որ բելառուսները հաջորդը կնախագահեն, ըստ էության, պայմանավորվածություն են ձեռք բերել այդ հարցում։
«Այո, Հայաստանը դեմ որ, բայց գործնականում պայմանավորվեցինք։ Ղազախստանի նախագահն այդ մասին։ Հետևեց Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքը»,– շարունակել է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ, այնուամենայնիվ, պետք է իմաստություն ցուցաբերել նմանատիպ հարցերում, ինչը և անում են փորձառու քաղաքական գործիչները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` նա կհամաձայներ նույնիսկ նրան, որ Բելառուսին ռոտացիոն կարգով ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնում հաջորդող Ղազախստանը ստանձներ ղեկավարումը։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների միջև հարաբերություններում մի քանի շաբաթ առաջ լարվածություն է առաջացել հոկտեմբերի 30–ին Երևանի կողմից Յուրի Խաչատուրովին առանց Կազմակերպության մյուս գործընկերների հետ այդ ընթացակարգերի նախնական համաձայնեցման հետ կանչելուց հետո։ -0-