Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Լուկաշենկոն պաշտոնապես աջակցել է Զասի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

21.12.2018, 16:01
Բելառուսի նախագահն աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Լուկաշենկոն պաշտոնապես աջակցել է Զասի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21–ին աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի կայքը։ 

Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին, որոնք պետք է համաձայնեցնեն նրա թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նշանակման նման ձևաչափն առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում նոյեմբերին կայացած նախագահների հանդիպման ժամանակ։

Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան։ Այդ պետությունների ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը։ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև պաշտոնապես աջակցել է Ստանիսլավ Զասի նշանակմանը` ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։

«Ավելի վաղ արդեն նշել էի, որ եղել են բազմաթիվ թեկնածուներ Բելառուսից։ Սակայն ես կանգ առա Զասի վրա, որպեսզի ցույց տամ, այսպես ասած, օրինակ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք այդ կազմակերպությունում անցում կատարենք նախկին գեներալների (որևէ վատ բան չեմ ուզում ասել նրանց մասին) ֆորմալ նշանակումից գործող երիտասարդ և հեռանկարային գեներալների` այդ կազմակերպությանը նշանակություն հաղորդելու համար», – նշել է Լուկաշենկոն։  

Նա հույս է հայտնել, որ հետագայում այսպիսի պրակտիկա կիրականացնեն ՀԱՊԿ նաև այլ անդամներ` գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց ներկայացուցիչներին նշանակելիս։

Եվ, բնականաբար, դա համապատասխանում է կադրերի նախապատրաստման և նշանակման մեր սկզբունքներին` պրոֆեսիոնալիզմ և սեր այն գործի, որով զբաղվելու ես»,– ավելացրել է Լուկաշենկոն։

Նա քննարկել է Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ 

Բացի այդ, Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նոյեմբերին Աստանայում կազմակերպության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Մասնավորապես, այն ժամանակ կողմերը հաստատել էին ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակների իրավական ձևակերպման դրույթներ` իր ժամանակին այդ հարցը բարձրացրել էր Բելառուսը։

Խոսքը նաև ՀԱՊԿ տարածքում, նախևառաջ` Միջին Ասիայում, ընդհանուր սահմանների ամրապնդման մասին է։ Քննարկվել են գործունեության մի շարք այլ ուղղություններ։ -0-