Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Շվեդիա

12.03.2018, 10:48
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստոկհոլմ։
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Շվեդիա
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Ստոկհոլմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Շվեդիայի առաջատար վերլուծաբանների և փորձագետների հետ։–0–