Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Փաշինյանը պատրաստ չէ հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ. Եղոյան

21.12.2018, 19:12
«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- նշել է Եղոյանը։
Փաշինյանը պատրաստ չէ հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ. Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր հայտնի է դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես աջակցել է Ստանիսլավ Զասի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում` ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։ 

Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի կայքը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21–ին աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։  Նշվում է նաև, որ Զասն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան։ Այդ պետությունների ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը։ 

Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը, հղում անելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին, Փաշինյանը պատրաստ չէ հանդիպել Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ` որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: 

«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- նշել է Եղոյանը։-0-